Լուրեր

27.03.2014

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր հարստացման եւ մնայուն արժեքների պահպանման գործում: Հպարտ եմ, որ հայ թատրոնն այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Այսօր... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում27.03.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Մարտի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին27.03.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին

 Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում: «Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ27.03.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

 Թատերարվեստի սիրելի գործիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատրոնը դարեր շարունակ հանդիսացել է հայոց մշակույթի ամուր սյուներից մեկը՝ միաժամանակ իր նշանակալի ավանդը բերելով համաշխարհային բեմարվեստի զարգացման գործին: Հայազգի բազմաթիվ տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի շատ ժողովուրդների հպարտությունն են: Այսօր էլ բեմարվեստի մեր մշակները արժանիորեն շարունակում են թատերական մեր լավագույն ավանդույթները,... ավելին →

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ Կառավարությունը պատրաստ է քննարկել ընդդիմության առաջարկը27.03.2014

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ Կառավարությունը պատրաստ է քննարկել ընդդիմության առաջարկը

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և... ավելին →

Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա Կբարձրանա աշխատաշուկայի մրցունակությունը27.03.2014

Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա Կբարձրանա աշխատաշուկայի մրցունակությունը

 ՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման... ավելին →