Լուրեր

ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»26.06.2014

ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. « Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա... ավելին →

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը25.06.2014

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը

 Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման... ավելին →

ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար25.06.2014

ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: « Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ... ավելին →

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում25.06.2014

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

 Հունիսի 25-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին հանձնաժողովի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի համագործակցությանը վերաբերող հարցեր: Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը, հետաքրքրված լինելով օրենքների կիրարկման նկատմամբ խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված բարեփոխումներով, ուսումնասիրում է ոլորտում միջազգային լավագույն փորձը: Այդ նպատակով... ավելին →

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր25.06.2014

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր

 Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում,... ավելին →

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք24.06.2014

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

 Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա... ավելին →