Լուրեր
07.05.2014
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը, Լատվիայի Հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: « Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային... ավելին →
ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության եւ կառավարման տնօրենի հետ
Մայիսի 6-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի գլխամասային գրասենյակի ժողովրդավարության եւ կառավարման տնօրեն Քեթի Ստեմերի հետ: Քեթի Ստեմերը, շնորհակալություն հայտնելով երկամյա ակտիվ համագործակցության համար, նշեց, որ առաջիկա տարիներին փոխգործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի: Ըստ տիկին Ստեմերի՝ ծրագրի գործունեության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Նա կարեւորեց... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԻԻՀ դեսպանին
Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, շնորհավորանքը եւ վերահաստատեց Իրան պաշտոնական այց կատարելու պարոն Լարիջանիի հրավերը: Նա վստահություն հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա... ավելին →
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման... ավելին →