Լուրեր
Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԱԾ-ի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշել է. «Այս օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը համարում են իրենց սրբազան պարտքը երկրի և ժողովրդի առջև: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն... ավելին →
Վարչապետն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր և արդյունավետ են գնահատել ՀՀ կառավարության ու գերմանական բանկի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, ջրային տնտեսության, մասնավոր հատվածի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի... ավելին →
Գալուստ Սահակայնն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին խորհրդարանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, պարգևատրվել են «Բարեկամություն» շքանշանով: ավելին →
ՀՀ վարչապետ. «Կառավարությունն անհիմն թանկացում չի հանդուրժելու»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը հակիրճ անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ
Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում: «Վերջին տարիներին իրականացված... ավելին →