Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը
Ապրիլի 22 -ին տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին տարածքային խորհրդի նախագահը՝ Ս.Մինասյանը, տեղակալները՝ Ժ.Միքայելյանը, Ս. Պողոսյանը, տարածքային խորհրդի անդամները՝ Յա. Եղիազարյանը, Լ. Ալավերդյանը, Ս. Ավետիսյանը, Ս. Մկրտչյանը, Ա. Շահբազյանը, Խ. Վարագյանը, Գ. Ստեփանյանը, Ա. Սիմոնյանը, Պ.Նալբանդյանը, Ա. Գասպարյանը, Բ. Սամվելյանը, Ա. Գևորգյանը, Վ. Մանուկյանը, Հ. Հակոբյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Ավագյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Ամիրյանը և Ա. Ղուկասյանը: Նիստին ներկա... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նիստը
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին տարածքային կազմակերպության խորհրդի 12 անդամ, տարածքային և շրջանային կազմակերպության գրասենյակների պատասխանատու աշխատակիցները: Ա. Ղահրամանյանը խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց օրակարգը. 1.Արամավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հաշվետվություն 2. Խորհրդի նախագահի և տեղակալաների ընտրություն 3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների կազմի հաստատում: Օրակարգի առաջին հացի շուրջ... ավելին →
Քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ
Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգևոր հովվի Տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների... ավելին →
ՀՀ վարչապետ. ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը: « Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ... ավելին →
ՀՀԿ 15-րդ համագումարին ընդառաջ ՀՀԿ կանոնադրության համաձայն, ընտրվում են կուսակցության սկզբնական, շրջանային և տարածքային կազմակերպությունների նախագահները: Ապրիլի 16-ին Արաբկիրում ՀՀԿ տ/կ նիստում խորհրդի նախագահ է վերըտրվել Հրայր Անտոնյանը, տեղակալներ` Աշոտ Մովսիսյանը և Արայիկ Մխիթարյանը, Նորք Մարաշում` Վարազդատ Մկրտչյանը, տեղակալներ` Արմեն Պողոսյանը և Սերգեյ Մկրտչյանը: Ապրիլի 18-ին Դավթաշենում ՀՀԿ տ/կ նիստում խորհրդի նախագահ է վերըտրվել Արթուր Գևորգյանը, տեղակալներ` Ռուսլան Բաղդասարյանը... ավելին →
Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման... ավելին →