Լուրեր

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը07.05.2014

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: « Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային... ավելին →

ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին 06.05.2014

ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության եւ կառավարման տնօրենի հետ06.05.2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության եւ կառավարման տնօրենի հետ

Մայիսի 6-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի գլխամասային գրասենյակի ժողովրդավարության եւ կառավարման տնօրեն Քեթի Ստեմերի հետ: Քեթի Ստեմերը, շնորհակալություն հայտնելով երկամյա ակտիվ համագործակցության համար, նշեց, որ առաջիկա տարիներին փոխգործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի: Ըստ տիկին Ստեմերի՝ ծրագրի գործունեության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Նա կարեւորեց... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԻԻՀ դեսպանին 06.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԻԻՀ դեսպանին

Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, շնորհավորանքը եւ վերահաստատեց Իրան պաշտոնական այց կատարելու պարոն Լարիջանիի հրավերը: Նա վստահություն հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա... ավելին →

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր06.05.2014

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման... ավելին →

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին06.05.2014

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը: Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. « Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի... ավելին →