Լուրեր

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կանանց խորհրդի այս տարվա առաջին նիստը

01.02.2017

Փետրվարի 1-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կանանց խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ, Հերմինե Նաղդալյանը: Նիստին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները,Երևանի և մարզերի տարածքային կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև երիտասարդ կանանց հանձնախմբի անդամները: Հերմինե Նաղդալյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախ ամփոփել է 2016 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները, ապա շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին իրականացրած ծրագրերի համար, ինչպես նաև շնորհավորել է ՀՀԿ խորհրդի նորընտիր անդամներին: Կանանց խորհրդի նախագահն իր խոսքում հավելել է, որ ապագայում ևս պետք աշխատել ուժերի գերլարումով և անել առավելագույնը խորհրդի ստանձնած առաքելությունն անթերի կատարելու համար,հատկապես այս պատասխանատու քաղաքական տարում: Հ. Նաղդալյանը նիստում անդրադարձել է տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների կազմակերպչական խնդիրներին, 2017 թ-ի աշխատանքային ծրագրերին և խորհուրդների կազմում կատարված համալրումներին: Այնուհետև քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են տարածքային կառույցների և մարզային կազմակերպությունների կողմից իրականացվելիք նախաձեռնություններին, դրանց շարունակականությանն ու նախընտրական գործընթացներում աշխատանքերի կազմակերպմանը: Նիստում խոսվել է նաև տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների հանձնախմբերի աշխատանքային ծրագրերի մասին, քարոզչական խմբերի կազմավորման և ուսուցման խնդիրների շուրջ: Խորհուրդը հաստատել է երիտասարդ կանանց հանձնախումբը և հանձնախմբի ղեկավար նշանակել Լ. Խուլյանին: 

← Վերադառնալ ցուցակին