Լուրեր
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների... ավելին →
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 22-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառումներին: Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող... ավելին →
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ համար հաղթանակն ու խաղաղությունը փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը: Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն... ավելին →
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Մայիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, պատգամավորները «Հաղթանակի» զբոսայգում մասնակցեցին Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ եւ խոնարհումով հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը: Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները «Մայր Հայաստան» հուշակոթողի... ավելին →
Վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը
Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ... ավելին →
Անվանի արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում: Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ... ավելին →