Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ժողովը

11.02.2017

2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀԿ Կենտրոնի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ Խանջյան 13 և Խանջյան 14 սկզբնական կազմակերպությունների ստեղծման ժողովը: Ժողովին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Սադոյանը և Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:
Ժողովի ընթացքում ՀՀԿ շարքերը համալրեցին նոր անդամներ, այդ թվում նաև՝ 167 հոգի սպորտի աշխարհի ներկայացուցիչներ:
Ընտրվեցին սկզբնական կազմակերպությունների նախագահ և տեղակալներ, քննարկվեցին առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին