Լուրեր
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Վավերացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կանանց եւ աղջիկներին շնորհավորանքներ են հղել ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը: Էդուարդ Շարմազանովը,... ավելին →
«Եվս մեկ անգամ ապացուցվեց Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության ամրությունը». ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ապրիլից ի վեր կոպտորեն խախտելով զինադադարի մասին համաձայնագրերը՝ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով: Ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական... ավելին →
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը: Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ Հայաստանի... ավելին →
Հանդիպումներ տարածքային կանանց խորհուրդների հետ
Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նոր –Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը: Հանդիպամանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Ն. Նահապետյանը, Ռ, Մուրադյանը, Գ. Անտոնյանը, Գ. Սողոմոնյանը, ՀՀԿ Նոր-Նորքի տարածքի ղեկավար Ա. Ուլիխանյանը, կանանց խորհրդի և հանձնախմբերի անդամներ: Կանանց խորհրդի նախագահ` Ա. Հարությունյանը ներկայացվեց կառույցի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, հանձնախմբերում կանանց ներգրավածությունը,... ավելին →
Հանդիպում ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ
ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ հանդիպեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը և Գ. Գասպարյանը: ՀՀԿ Ավանի կանանց խորհրդի նախագահ Ա. Հայրյանը ներկայացրեց հանձնախմբերի կառուցվածքն ու կատարված աշխատանքները, ներկայացրեց աշխատանքների բազմակողմանի վերլուծություն: Ներկայացնելով 2016 թվականի միջոցառումների ծրագիրը նշեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների... ավելին →






