Լուրեր

Երևանում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը06.06.2014

Երևանում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման... ավելին →

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում06.06.2014

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

 Հունիսի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով... ավելին →

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը05.06.2014

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը

 Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը: Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական... ավելին →

Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով Ճապոնիայում էին05.06.2014

Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով Ճապոնիայում էին

 Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա: Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի... ավելին →

Վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարները05.06.2014

Վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: « Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար »,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն... ավելին →

Հարգանքի տուրք Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին04.06.2014

Հարգանքի տուրք Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

 Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Դիդիե Բուրկհալտերը նաև եղևնի է... ավելին →