Լուրեր
Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին: Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց... ավելին →
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները՝ նշելով, որ իրենց գլխավոր խնդիրը երեխաների պաշտպանության ոլորտում առկա բացթողումների կարգավորումն է: Նրանք անդրադարձան մինչեւ երեք տարեկան երեխաների անհատական խնամքի ապահովման... ավելին →
Երկրապահը մեր հզոր բանակի հիմքն է. Հովիկ Աբրահամյան
Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշակոթողին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր երկրապահներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել. « Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք... ավելին →
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էրեբունի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Հարությունյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Հարություն Սարգսյանը և Արման Մադաթյանը: ավելին →
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նուբարաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արթուր Կիրակոսյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արսեն Հարությունյանը և Արմեն Բաղդասարյանը: ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,... ավելին →