Լուրեր

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն

15.05.2017

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։

Ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Ելք» կուսակցությունների դաշինք - 21% (70 731 քվե),
«Երկիր Ծիրանի» կուսակցություն - 7.75% (26 109 քվե),
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 71.25% (240 036 քվե):  

← Վերադառնալ ցուցակին