Լուրեր
Վարչապետն ընդունել է Կարլ Լամերսին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը: Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի... ավելին →
Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությանը: Հուշաքանդակը տեղադրվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ: Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի... ավելին →
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական... ավելին →
ԱԺ նախագահը ներկա գտնվեց Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացմանը
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում ներկա գտնվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը՝ «Россия сегодня», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետական դումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության եւ ինտեգրման... ավելին →
Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին... ավելին →