Լուրեր

Կայացել է ՀՀԿ Նոյեմբերյանի թ.1 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

15.01.2018

Հունվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության Նոյեմբերյանի շրջանային կազմակերպության Նոյեմբերյանի թ.1 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպության 187 անդամներից, նիստին մասնակցել են 101-ը:
Ժողովը վարում է սկզբնական կազմակերպության նախագահ`Կարեն Բուդաղյանը, որն հետևյալ օրակարգը`
 
              1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը`հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:
 
Կարեն Բուդաղյանը մասնակիցներին ներկայացրեց  գործունեության մասին հաշվետվությունը:
 
Ելույթ ունեցան ՀՀԿ անդամներ` Ա.Մատինյանը, Ս. Ամիրաղյանը, առաջարկեցին սկզբնական կազմակերպության՝ հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը գնահատել բավարար:
 
Ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության գործունեությունը գնահատել բավարար:

← Վերադառնալ ցուցակին