Լուրեր
Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի... ավելին →
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է... ավելին →
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: ավելին →
Ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Պատգամավորները շարունակեցին քննարկել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի Ազգային տոնի` Ռուսաստանի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ: «Հարգարժան պարոն դեսպան, շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: Հայաստանը մեծապես կարեւորում է... ավելին →
Հովիկ Աբրահամյանը և Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ,... ավելին →