Լուրեր

Կոտայքի մարզում շարունակվում են ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները

20.01.2018

 Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրական դրույթների շրջանակներում Կոտայքի մարզում ընթանում են ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները:

ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանի կողմից վավերացված ժամանակացույցի համաձայն կուսակցության բոլոր սկզբնական կառույցներում հունվար ամսվա ընթացքում իրականացվելու են համապատասխան ժողովներ:

Հիշյալ գործընթացին մաս են կազմել նաև ՀՀԿ Հրազդանի «Կենտրոն 1», «Կենտրոն 2» և «Կենտրոն 3» սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները, որոնց մասնակցել են ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Կ. Մարգարյանը և ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագաի տեղակալ Գ. Տիգրանյանը:

Օրակարգային հարցերի շրջանակներում սկզբնական կազմակերպությունների նախագահները ներկայացրել են 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրից ու կանոնադրությունից բխող աշխատանքների հաշվետվությունները, անդրադարձ կատարել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Դանիելյանի աջակցությամբ կազմակերպված կուսակցական միջոցառումների հիմնական ուղղություններին, ինչպես նաև մանրամասնել 2018 թվականի համար նախատեսված ծրագրերն ու անելիքները:

Հաշվետու ժողովների ընթացքում օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է նաև մտքերի փոխանակություն և սկզբնական կազմակերպությունների անդամների քվեարկությամբ ի գիտություն են ընդունվել 2017 թվականի հաշվետվություններն ու հավանության են արժանացել 2018 թվականի աշխատանքային ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին