Լուրեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև... ավելին →
Վարչապետն ընդունել է ԱԶԲ տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ: Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ նրանց... ավելին →
Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին: Վարչապետը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը և նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում: «Հայաստանի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի... ավելին →