Լուրեր
Կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք: Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ,... ավելին →
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են միջազգային դնոր կազմակերպությունների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակների, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները: ... ավելին →
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը: Նա նշել է, որ... ավելին →
Վիեննայում ընթանում է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի տարեկան ժողովը, որտեղ Հայաստանը և ՀՀ աշակերտական խորհուրդները ներկայացնում է Հայսատանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Ելենա Փիլիպոսյանը: Եվրոպայի աշակերտական ասոցիացիան(EUPAS) Եվրոպայի աշակերտներին միավորող կառույց է, որը զբաղվում է աշակերտական հիմնախնդիրներով: Այս կառույցը հնարավորություններ է ստեղծում մի շարք ազգային աշակերտական կազմակերպությունների միջև հաղորդակցության և համագործակցության... ավելին →
Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի... ավելին →