Լուրեր
Վարչապետն ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում: Հանս Վանները շնորհակալություն է հայտնել... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: ԱԺ նախագահը կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները`... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական... ավելին →
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ էջեր կերտած գործիչը կյանքի տարիները ծառայեցրել է ի շահ երկրի եւ պետականության: Նա ծավալել է պատգամավորական ու կուսակցական ակտիվ գործունեություն, աչքի ընկել մարտական գործողություններում:... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին: Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:... ավելին →