Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները14.06.2016

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Ավան, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Էրեբունի վարչական... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն14.06.2016

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն: Ծրագրին կարող են մասնակցել մինչև 35 տ. բարձրագույն կրթություն ունեցող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 30-ը: Լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու ՀՀԿ քաղաքական դպրոցում: Ամառային քաղաքական դպրոցի... ավելին →

 ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը14.06.2016

ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Հունիսի 14-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ շարունակելով քննարկել «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը: Պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները օրենսգրքի վերաբերյալ: Վահե Էնֆիաջյանը Հարկային օրենսգրքի նախագիծը որակել է որպես բիզնես միջավայրի Սահմանադրություն, որից էլ կախված է տնտեսական միջավայրի ձեւավորումը: Պատգամավորի խոսքով՝ մեր երկրում տնտեսվարող սուբյեկտները, ՓՄՁ-ն դժգոհություններ ունեն հարկային մարմիններից: Վահե Էնֆիաջյանը... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ << Քանաքեռ-Զեյթուն>> տարածքային կազմակերպության խորհրդի նիստը14.06.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ << Քանաքեռ-Զեյթուն>> տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

 2016թ. հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ << Քանաքեռ-Զեյթուն>> տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Խորհրդի նիստին ներկա էր ՀՀ Աժ պատգամավոր Ա. Ստեփանյանը, <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանի ղեկավար Ա. Հանիսյանը և ՀՀԿ ՏԿ կազմակերպիչ Լ.Մազմանյանը: ՏԿ Խորհրդի նիստում ՀՀԿ շարքերը համալրվեցին մի շարք քաղաքացիներ: Խորհրդի նիստում ծավալուն խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա.Ստեփանյանը, նա նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի... ավելին →

Տարոն Մարգարյան. «Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ»13.06.2016

Տարոն Մարգարյան. «Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Բարձրացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռևս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների... ավելին →

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ10.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Ավարտվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը, կազմակերպված ՀՀԿ կանանց խորհրդի կողմից ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների մասնակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում տարածքային կազմակերպությաւններում տեղի ունեցան բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական և այլ տարաբնույթ միջոցառումներ: Երևան քաղաքի 60 դպրոցներից 1500 -ից ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին մի շարք մշակութային հաստատություններ, այդ թվում` Հայաստանի... ավելին →