Լուրեր

Նոյեմբերի 14-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր09.11.2015

Նոյեմբերի 14-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

 Մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ գույքագրել և նախապատրաստվել հաջորդ տարվա աշխատանքներին: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր... ավելին →

Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին09.11.2015

Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ» ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա): Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա07.11.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա

 Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա: Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի շատ ֆիլմեր հենց այս կինոստուդիայի արտադրանք են: Նկարահանման առաջին տաղավարում Երևանի... ավելին →

Կառավարության ղեկավարը մասնակցել է երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսի բացմանը07.11.2015

Կառավարության ղեկավարը մասնակցել է երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսի բացմանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժինների ուսանողների աշխատանքներին: «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկում է երիտասարդական... ավելին →

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը06.11.2015

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը

 ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակին եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին: Խորհրդաժողովի բացմանը ելույթ է... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ06.11.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

 Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս իր և բոլոր երևանցիների խորին ցավակցությունն է փոխանցել գործընկերոջը՝ Սինայի թերակղզում 224 մարդու կյանք խլած ավիաաղետի կապակցությամբ` հավելելով, որ կորստի ցավը չէր կարող անտարբեր թողնել որևէ բանական մարդու, և իր զորակցությունն է հայտնել Գեորգի Պոլտավչենկոյին: Շնորհակալություն հայտնելով վիշտը... ավելին →