Լուրեր

2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ13.11.2015

2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 13-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Խորհրդարանն ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Պատգամավորները... ավելին →

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն12.11.2015

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության... ավելին →

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է ՀՀ վարչատարածքային բաժանմանն առնչվող նախագծեր եւ մի շարք համաձայնագրեր12.11.2015

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է ՀՀ վարչատարածքային բաժանմանն առնչվող նախագծեր եւ մի շարք համաձայնագրեր

 ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը: Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական... ավելին →

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ՀՊՏՀ «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով երկօրյա գիտաժողովը11.11.2015

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ՀՊՏՀ «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով երկօրյա գիտաժողովը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը: Վարչապետն ընդգծել է, որ քաջատեղյակ է... ավելին →

Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ11.11.2015

Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ10.11.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

 Սիրելի՛ երիտասարդներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում: Ըստ էության հենց խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը: Տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի և մնացած բոլոր ոլորտներում, նաև պետական ու տեղական ինքնակառավարման... ավելին →