Լուրեր

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը25.04.2017

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն եւ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որեւէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի: Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին22.04.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այնուհետ... ավելին →

Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը22.04.2017

Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստը21.04.2017

Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստը

Սույն թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհրդի նախագահները: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մայիս ամսվա կատարվելիք միջոցառումների ծրագիրը և Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզչական աշխատանքներից:  ավելին →

Քննարկվել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր21.04.2017

Քննարկվել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական... ավելին →

Հանրապետության հրապարակի հարակից այգին համալրվել է ևս 4 խաչքարերի կրկնօրինակներով20.04.2017

Հանրապետության հրապարակի հարակից այգին համալրվել է ևս 4 խաչքարերի կրկնօրինակներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին: Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վերարտադրված խաչքարերը՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանն ու պատմաբան Արգամ Այվազյանը... ավելին →