Լուրեր

Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները16.06.2017

Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին: Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների 57 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վահե... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին16.06.2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ, հարգարժան գործընկերներ, ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարեւոր հարթակ է թե՛ միջկուսակցական եւ թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար: Արցախի եւ Հայաստանի քաղաքական... ավելին →

Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները և ներկայացնել համապատասխան առաջարկություն15.06.2017

Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները և ներկայացնել համապատասխան առաջարկություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարը նախ և առաջ անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին. «Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին14.06.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: «Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու... ավելին →

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին14.06.2017

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և նշել, որ անհրաժեշտ է... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին14.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է նորընտիր... ավելին →