Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները12.06.2017

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Հունիսի 12-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու... ավելին →

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին10.06.2017

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է»09.06.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է»

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին՝ վստահության քվեի համար և շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին: «Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնել բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 14-ին իրենց վստահության քվեն տվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերին և... ավելին →

2017թ. առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի 31 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Քաղավիացիայի գլխավոր վարչություն09.06.2017

2017թ. առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի 31 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Քաղավիացիայի գլխավոր վարչություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին09.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական... ավելին →

Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ08.06.2017

Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների... ավելին →