Լուրեր
Մայրենի լեզվի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ-ում
21.02.2018

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Լեզվիպետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Զաքարյանի հետ։ Վերջիններս բովանդակային քննարկումծավալեցին երիտասարդների հետ «Հայերենն այսօր» թեմայով։
Բանախոսներն անդրադարձան նաև տարբեր ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ԶԼՄ-ներումգործածվող գրական լեզվի ոչ ճիշտ օգտագործման, երբեմն նաև աղավաղման, օտարալեզու գրականությունից արվող թարգմանչական վրիպակների և մի շարք այլ խնդրահարույց թեմաների շուրջ։