Լուրեր

Մալաթիա-Սեբաստիայի ՏԿ թիմն արժանացավ հաղթողի գավաթին

08.12.2017



Ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում կայացան ՀՀԿ 15-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով Ֆուտզալի խաղարկության եզրափակիչ երկու հանդիպումները: 

Մրցաշարը մեկնարկել էր դեռևս նոյեմբերի 7-ին՝ կուսակցության 14 տարածքային կազմակերպությունների թիմերի մասնակցությամբ: 

Կայացած հանդիպումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Շենգավիթ - Արաբկիր եւ Մալաթիա-Սեբաստիա - Աջափնյակ խաղերով որոշվեց  երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված թիմերի անունները: Շենգավիթի ՏԿ թիմը, 3-1 հաշվով հաղթելով Արաբկիրի ՏԿ թիմին, գրավեց 3-րդ տեղը, իսկ  Մալաթիա-Սեբաստիա ՏԿ ֆուտբոլիստները լարված պայքարում 2-1 հաշվով պարտության մատնեցին աջափնյակցիներին եւ արժանացան գլխավոր մրցանակին՝ հաղթողի գավաթին:

Ֆուտզալի մրցաշարի հաղթողին գավաթը հանձնեց Հանրապետության Նախագահը: 



 











 

← Վերադառնալ ցուցակին