Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Նորաշենի ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողովը
17.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Նորաշենի ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 17 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Գառնիկ Գասպարյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը: Ս/կ անդամ առաջարկեց Գառնիկ Գասպարյանը հաստատել հետևյալ օրակարգը՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Նորաշենի ս/կ նախագահ Գառնիկ Գասպարյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Գոռ Մանուկյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Գառնիկ Գասպարյանի, իսկ տեղալաների պաշտոններում՝ Ռուբիկ Բարսեղյանի և Վալերիկ Դավթյանի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Գառնիկ Գասպարյանը, իսկ տեղակալներ՝ Ռուբիկ Բարսեղյանն ու Վալերիկ Դավթյանը :
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Գառնիկ Գասպարյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին ս/կ-ում նոր կուսակցականններ անդամագրելու վերաբերող հարցեր: