Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստը
26.08.2016
 
							Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները և ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին ամռան ընթացքում  կանանց խորհրդի կողմից մարզեր կատարած այցերը, առաջիկայում կատարվելիք միջոցառումները, ինչպես նաև ՀՀ անկախության 25-ամյակի նվիրված միջոցառումների շարքը:
Կանանց խորհրդի հանձնախմբերի, մարզերի և Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց  խորհրդի նախագահները ներկայացրեցին մինչև տարեվերջ կատարվելիք ծրագրերը, ինչպես նաև կանանց  խորհուրդների և հանձնախմբերի կազմերի համալրելու հարցը:
Քննարկվեց նաև ՏԻՄ ընտրություններում   կանանց մասնակցության ընդլայնելու և առաջիկա ՏԻՄ  ընտրություններին առաջադրված  կանանց աջակցելու հարցը: 
