Լուրեր
Գյումրու ՀՀԿ երիտասարդները նշում են Սահմանադրության օրը
06.07.2016

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, ՀՀԿ <<Գյումրի-2>> ՇԿ երիտասարդական խորհուրդը ՀԵՀ Շիրակի ՄԵԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր <<Սահմանադրություն>> խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկա էր ՀՀԿ <<Գյումրի-2>> ՇԿ խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով երիտասարդներին ներկայացրեց նոր ընդունված Սահմանադրության այն ելակետային դրույթները, որոնք ենթարկվել են փոփոխության:Միջոցառման ավարտին երիտասարդները հարցեր ուղղեցին Ս.Ավետիսյանին և հարցերին տրվեց սպառիչ պատասխաններ: