Լուրեր

Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդներն անտարբեր չեն մնում կարիքավոր ընտանիքների նկատմամբ

06.02.2016

Փետրվարի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելություն ունեցան Վազգեն Հովհաննիսյանի և վերջինիս հիվանդ մոր կացարան: Նրանց մասին երիտասարդները տեղեկացել էին <<Սուր անկյուն>> հաղորդաշարի հունվարի 31-ի թողարկումից:
Չկարողանալով անտարբեր անցնել նրանց ծայրաստիճան ծանր պայմանների կողքով` յուրաքանչյուրն իր կողմից որոշակի օգնություն ցուցաբերեց սննդամթերքի և հագուստի տեսքով: Աջակցություն եղավ նաև վառելափայտով, ալյուրով և նպարեղենով: ՀՀԿ-ական երիտասարդներն իրենց ձեռքով կոտրեցին և տեղավորեցին վառելափայտը:

Տեսակցության ընթացքում երիտասարդները զրույց ունեցան Վազգենի և նրա մոր հետ, հորդորեցին ուժեղ լինել և չընկճվել, քանի որ իրենք պատրաստ են նրանց դժվարությունը կիսել ոչ միայն նյութապես, այլև հոգեպես:

Ինչպես իր քաջալերող խոսքում նշեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանը, Վազգենն այս հասարակության լիարժեք անդամ է և երբեք չպետք է հուսալքվի, այլ պետք է հստակ նպատակ ունենա հետագա բարեկեցիկ կյանք կառուցելու համար:

ՀՀԿ-ական երիտասարդները խոստացան հաճախ այցելել և հնարավորինս աջակցել Վազգենի ընտանիքին:
Վազգենն ու իր մայրն իրենց հերթին գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին անտարբեր չլինելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին