Լուրեր

Ամանորի նախօրեին ՀՀԿ կանանց խորհուրդը այցելել է զորամաս

30.12.2015

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ` Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 29-ին խորհրդի անդամները այցելելեցին Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր` ծանոթանալու վիճակին, մեր զինվորների տրամադրություններին, ոգևորելու և աջակցելու նրանց:

Զինվորները կանանց դիմավորեցին բարձր տրամադրությամբ, հյուրասիրեցին իրենց իսկ պատրաստած սեղանի մոտ` ընդգծելով, որ իրենց համար պատիվ էր կանանց այցելությունը:

ՀՀԿ կանայք եղան դիտակետերում, շրջեցին տարածքում, հանդիպեցին զինծառայողների հետ, ծանոթացան նրանց առօրյային, ծառայության մանրամասներին, լսեցին նրանց հուզող հարցերը: Զրույցի ընթացքում դրսևորվեց մեր զինվորների բարձր մարտական ոգին, չնայած սահմանամերձ գոտում տիրող լարված իրավիճակին, մշտապես չդադարող կրակոցներին` նրանց մոտ առկա էր անկոտրում կամքը և զինվորական բարձր պատրաստվածությունը:

Շնորհավորելով զինվորներին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀԿ կանայք միշտ կանգնած են զինվորի և նրա ընտանիքի կողքին: Նաղդալյանի ամանորյա շնորհավորանքը հնչում էր որպես մայրական ջերմ ու անկեղծ բարեմաղթանք. ,,Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան օրվա առթիվ, թող 2016թվականը լինի խաղաղության և երջանկության տարի, Ձեզ բարի ծառայություն և Ձեր ընտանիքներին համբերություն,,: Հերմինե Նաղդալյանը վստահություն հայտնեց , որ պետությունը ամեն ինչ անում և շարունակելու է անել` սահմանին կանգնած, թշնամու դեմ արիաբար մարտնչող մեր հայ զինվորի կարիքները հոգալու , նրանց ծառայությունը հնարավորինս թեթևացնելու , նրանց մարտական ոգին միշտ բարձր պահելու համար:

,,Դուք մեր ապագան եք, Ձեզնով է պայմանավորված այսօրվա մեր խաղաղ կյանքը և մենք վստահ ենք, որ Ձեր մարտական սուրբ պարտականությունը հաջողությամբ կատարելուց հետո դուք Ձեր հարազատների գիրկն եք վերադառնալու` որպես մեր պետության լավագույն քաղաքացիներ: Ձեր ծառայության յուրաքանչյուր օրը յուրովի հերոսացում է և Դուք այստեղ, այսօր կերտում եք մեր ապագան և գրում երկրի պատմությունը, մենք հպարտանում ենք Ձեզանով,,- եզրափակելով իր ուղերձը` դիմեց զինվորներին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը:

ՀՀԿ կանայք զինվորներին հանձնեցին իրենց հետ բերած նվերները` մրեևքները,քաղցրավենիքը և անհրաժեշտ պարագաները` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել իրենց հետ հարազատացած մեր զինվորներին և պարբերաբար այցելել նրանց: Վերադառնալով Երևան` ՀՀԿ կանայք կհանդիպեն զինվորների հարազատներին, ծնողներին`պատմելու հանդիպման ընթացքում ստացած տպավորությունները և փոխանցելու իրենց հիացմունքը նրանց և նրանց ծառայության մասին:

← Վերադառնալ ցուցակին