Լուրեր

«Եվրոմայդան. 2 տարի անց». ՀՀԿ ԵԿ-ն մասնակցեց ՈՒկրաինայի վերակառուցմանն ուղղված համաժողովին

09.12.2015

Օրերս ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրոմայդան. 2 տարի անց» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցում էին 68 երիտասարդ քաղաքական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գևորգ Սողոմոնյանը:

Ծրագրի բոլոր մասնակիցները հանդիսանում էին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության լիիրավ կամ ասոցացված անդամ կառույցների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ԵԺԿ ԵԿ(YEPP) ասոցացված անդամ:

Ծրագրի նպատակն էր որոշակի բարեփոխումներ կատարել մի շարք բանաձևերում, ինչպես օրինակ` «Ցանցային չեզոքություն», «Բուրունդիում նոր քաղաքացիական պատերազմից խուսափելու նախաձեռնությունը», «Թվային գիտելիքների դեֆիցիտ», ինչպես նաև կատարել անհրաժեշտ փոփոխություններ` YEPP-ի ներքին կանոնադրությանը համապատասխան:

Ծրագրի շրջանակներում քննարկվեցին ՈՒկրաինայի քաղաքականության նոր մարտահրավերները, ՈՒկրաինայի վերակառուցման և բարեփոխումների ուղիները, կատարվեցին գործնական աշխատանքներ ներքին կարգավորումների և փոփոխությունների վերաբերյալ:

Քննարկման թեմաներից դուրս չմնաց նաև միջազգային ահաբեկչության հարցը:

Հաջորդիվ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մայդանի ժամանակ զոհվածների հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին