Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց լրագրողների և քաղաքական գործիչների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացներին

07.12.2015

Դեկտեմբերի 3-5-ը Հայաթ Փլեյս հյուրանոցում գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական հաղորդակցություն. Ատելության լեզուն լրատվական դաշտում.բնորոշում, ազդեցություն, հետևանքներ» խորագրով դասընթացներ լրագրողների և քաղաքական գործիչների համար:

Դասընթացներին մասնակցում էին 14 լրագրողներ և 4 քաղաքական գործիչներ: Ծրագրին ներկայացված էին մասնակիցներ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունից, «Օրինաց երկիր» կուսակցությունից և «Ժառանգություն» կուսակցությունից:
Այստեղ ՀՀԿ ԵԿ-ն ներկայացնում էին ԵՎա Գրիգորյանը և Գրիշա Ամիրխանյանը:

Դասընթցները վարեցին հեռուստառադիո լրագրող, DW Ակադեմիայի դասընթացավար Քրիստիան Դավիդը և մուլտիմեդիա լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացավար Արմեն Սարգսյանը:

Դասընթացների ընթացքում քննարկվեց լրագրողների դերը քաղաքական թեմաների լուսաբանման մեջ, լրագրողների/ԶԼՄ-ների պատասխանատվությունը և զուգահեռ ներկայացվեց գերմանական Մեդիա խորհրդի փորձը:

Այնուհետև մասնակիցներին ներկայացվեցին հարցազրույցների հմտությունները, մասնավորապես հաջողված հարցազրույցի 10 կանոնները, որից հետո երիտասարդները ծանոթացան քաղաքական հարցազրույցների անցկացման, տեսաձայնագրման ու վերլուծության կանոններին և նրբություններին, ունեցան գործնական աշխատանք մամուլի ասուլիսների լուսաբանման հետ կապված:
Խոսվեց նաև լրատվական դաշտում ատելության լեզվի տեսությունից և պատմությունից:

Դասընթացներն ավարտվեցին արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայականների հանձնմամբ:

← Վերադառնալ ցուցակին