Լուրեր

Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատվիրակության այցը Չինաստան

20.11.2015

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության հրավերով 2015թ. նոյեմբերի 8-18 ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ այցելեց Չինաստան: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արևելագետներ, պատմաբաններ:
Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ փոխնախագահ Լի Յուանչաոյի, ՉԿԿ ԿԿ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Չժոու Լիի, ՉԿԿ Շանհայի կենտրոնական կոմիտեի անդամ, գաղափարաքարոզչական հարցերի պատասխանատու Դոնգ Յունհուի, ՉԿԿ Գուայժոուի մարզային կոմիտեի քարտուղար Չեն Գանգի, կուսակցական բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Չինաստանի գիտահետազոտական և վերլուծական առաջատար կենտրոններ:
Կողմերը ներկայացրեցին իրենց կուսակցությունների գաղափարաքարոզչական աշխատանքների հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները, միջազգային և տարածաշրջանային ինտեգրացոն գործընթացներում Հայաստանի և Չինաստանի տեղի ու դերի վերաբերյալ սեփական պատկերացումները, տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին