Լուրեր

2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

13.11.2015

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 13-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Խորհրդարանն ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարության նախաձեռնությամբ փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ, իսկ պատգամավորների կողմից դիտողություններ եւ առաջարկներ չեն եղել:

Արմեն Եղիազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, իսկ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Այնուհետեւ պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին