Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով

23.10.2015

 2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտի նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:«ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխությանը, որն ի դեպ միջազգային է և կազմակերպվում է աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատներում, այս տարի ներկայացվել էր քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանում գործարարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի զարգացմանը նպաստելու համար պալատի նախագահ Մարտին Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել Է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ «Համաչափ և կայուն զարգացող քաղաք» անվանակարգում էլ Երևանի քաղաքապետարանն արժանացել է «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակի:

← Վերադառնալ ցուցակին