Լուրեր

<Արցախ> հայրենակցական միության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկում

14.10.2015

Ս/թ հոկտեմբերի 13-ին ՀՀԿ գրասենյակում <Արցախ> հայրենակցական միության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին <Արցախ> հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախկին անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ Խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը: Քննարկմանը ներկա էին <Արցախ> հայրենակցական միության շուրջ 180 անդամներ:
Հրայր Թովմասյանը պատասխանեց ներկաներին հուզող և մտահոգող բոլոր հարցերին` կապված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծի հետ:

← Վերադառնալ ցուցակին