Լուրեր

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում

04.10.2015

 Հոկտեմբերի 4-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի և Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության, Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում , որի ընթացքում կատարվեց նաև օրվա առիթով պարգևատրված մանկավարժների պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և այլ պաշտոնատար անձինք: Մանկավարժները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության, Սյունիքի մարզպետի, Սիսիանի քաղաքապետի բարձրագույն պարգևներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և նվերներով: Սիսիան քաղաքի և տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բոլոր հանրակրթական դպրոցները, մասնագիտացված դպրոցները, մանկապարտեզներն ու մանկապատանեկան կենտրոնը ստացան նվերներ՝ հեռուստացույցներ և դրամական պարգևներ: Մարզի մանկավարժները նշեցին, որ ստացած պարգևները պարտավորեցնող են և մարզերի ուսուցիչների նկատմամբ պետության հոգածության առհավատչյան:

← Վերադառնալ ցուցակին