Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամը մեկամսյա պրակտիկա անցավ ԵԽ ԵԺԿ խմբակցությունում

01.10.2015

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Օհանյանը ավարտեց իր մեկամսյա պրակտիկան Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունում: Հաղթահարելով նախնական մրցութային փուլը` ՀՀԿ ԵԿ անդամը Ռոբերտ Շուման ինստիտուտի(RSI) կողմից հրավիրվել էր Բրյուսել և ստացել մեկամսյա պրակտիկայի հնարավորություն:

Պրակտիկայի ընթացքում հանդիպումներ են եղել Եվրախորհրդարանի պատգամավորներ Գ. Հելվենիի, Ա. Պլենկովիչի և Ֆրանկ Էնգելի, ինչպես նաև ԵԺԿ խմբակցության առաջնորդների հետ:

ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան ՈՒնգուրանուի(ով շատ լավ է հասկանում իրավիճակը տարածաշրջանում և հանդիսանում է հայ ազգի բարեկամներից) հետ հանդիպման ժամանակ վերջինս կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով: ԵԽ պատգամավորին զարմանք պատճառեց այն փաստը, թե վերջին շրջանում որքան սիրիացի փախստական է ընդունել Հայաստանը, այն դեպքում, երբ ԵՄ համար դեռ շատ երկար լուրջ խնդիր կմնա փախստականներին ընդունելու հետ կապված Եվրոպայի մասնատվածության հարցը: Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական մշակույթին, պատմությանը և ներկա բարեփոխումներին քաջածանոթ գործիչները հեշտությամբ են դառնում հայամետ` ի տարբերություն Ադրբեջանի, որը միլիոններ է ծախսում Եվրոպայում <<բարեկամներ>> ձեռք բերելու համար:

ՀՀԿ ԵԿ անդամն իր պրակտիկայի ընթացքում մասնակցել է լիագումար նիստերի, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների նիստերի:
Հանդիպումներ են եղել նաև որոշ քաղաքական խորհրդատուների հետ, ովքեր պատասխանատու են Հայաստանին և Արևելյան գործընկերությանը վերաբերող բանաձևերի բովանդակության համար:

Ինչպես նշեց ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը,այս պրակտիկան հաղորդեց մնայուն գիտելիքներ Եվրախորհրդարանի աշխատանքի և եվրոպական քաղաքական մջավայրում աշխատելու վերաբերյալ, իսկ ՀՀԿ ԵԿ-ին տվեց անհրաժեշտ կապեր Հայաստանով հետաքրքրված պաշտոնյաների հետ և համագործակցության նոր հնարավորություններ:
 

← Վերադառնալ ցուցակին