Լուրեր

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Բուդապեշտում կայացած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի մեկնարկային փուլին

20.09.2015

 Սեպտեմբերի 15-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:

Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:

<<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>>-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է դասընթացների ևս 2 հնգօրյակ նոյեմբեր և հունվար ամիսներին:

Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Ծրագրի մեկնարկային փուլի 5 օրերի ընթացքում ներկայացվեցին ժողովրդավարության հիմունքները, Եվրոպայի քաղաքական հիմնական գաղափարախոսությունները, խոսվեց ժողովրդավարությունում հասարակական կարծիքի և մեդիայի դերի, կոռուպցիայի, քաղաքացիական հասարակության, կայուն զարգացման մասին:

Դասընթացների ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները ակտիվ և արդյունավետ մասնակցություն ցուցաբերեցին թե' անհատական, և թե' թիմային աշխատանքներին:

<<Երիտասարդ առաջնորդներ 205-2016>> ծրագրի հաջորդ փուլերում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք կապված են միջազգային և անվտանգության խնդիրների և սոցիալ-տնտեսական կյանքի մարտահրավերների հետ

← Վերադառնալ ցուցակին