Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում

15.09.2015

 Օրերս Մոսկվայում կայացավ <<ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը>> խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանկից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` <<Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն>>, <<Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները>>, <<ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները.Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը>>, << Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում>> թեմաներով: Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի պայմաններում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույց <<Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը>> թեմայով: Վեջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ <<Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում>> գրքի շնորհանդեսը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:
Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:

← Վերադառնալ ցուցակին