Լուրեր

Թանգարանի օր

03.06.2015

ՀՀԿ կանանց խորհրդը ավանդական բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված , մեկ շաբաթիա ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի 60 դպրոցներից շուրջ 1500 և ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի թանգարաններ:
Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրվող համաշխարհային արվեստի ցուցանմուշներին, ինչպես նաև մեր պատմամշակութային արժեքներին, Հ. Թումանյանի թանգարանում երեխաները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծ` Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը, Եղ. Չարենցի թանգարանում աշակերտներին դիմավորեց, և Չարենցից հուշեր պատմեց Չարենցի դուստր` Անահիտ Չարենցը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում Էքսկուրսավարներն աշակերտներին ներկայացրել են Երևանի պատմության թանգարանը՝ ըստ դարաշրջանները ներկայացնող հարկաբաժինների, ծանոթացրել Երևանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա՝ ցուցադրել Երևանի 17-19-րդ դդ. մասին պատմող «Հին Երևանի անցուդարձըե եռաչափ գիդ-անիմացիան։
Թանգարաններից պատանիները հեռացան մեծ ոգևորությամբ և ցանկություն հայտնեցին կրկին այցելելու մշակութային այդ օջախները:
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի Երևան քաղաքի պատմության թանգարանի, Եղ. Չարենցի թանգարանի և Հ. Թումանյանի թանգարանի աշխատակիցներին, այս նախաձեռնությանը աջակցելու, ուշադրությամբ և հոգատարությամբ երեխաներին ընդունելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանը, մասնակից դպրոցների ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին