Լուրեր
ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին
06.03.2015
Ազգային ժողովում կազմակերպվել էր տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, եւ անուրանալի է հայ կնոջ, հայ մոր դերը հայկական ընտանիքում:
Գալուստ Սահակյանը կարեւորել է նաեւ կանանց դերը հայոց խորհրդարանում, քանի որ նրանց ներկայությունը նպաստում է ջերմության, անմիջականության, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը:
Կրկին շնորհավորելով կանանց՝ ԱԺ նախագահը ծաղկեփնջեր է նվիրել նրանց եւ մաղթել ընտանեկան ու մայրական երջանկություն, բարեկեցություն, լավատեսություն: