Լուրեր

Շարունակվում են ՀՀԿ երիտասարդների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները

28.02.2015

 Հայաթ Փլեյս հյուրանոցում շարունակվում են <<Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա>> թեմայով ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները` կազմակերպված գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Դասընթացների նպատակն է պատրաստել որակյալ և մրցունակ կադրեր քաղաքական ասպարեզի տարբեր ճյուղերի համար:
Ծրագրի 2-րդ օրը մեկնարկեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Դր. Նարեկ Գալստյանի դասախոսությամբ` <<Կուսակցական ռազմավարություն. կուսակցության արտաքին ռազմավարությունը. Կոալիցիոն բանակցություններ>> թեմայով, որի ընթացքում ներկայացվեցին ռազմավարության տեսակները, նպատակները, խնդիրները և դրանց որոշման փուլերը: Դասախոսության ավարտին գործնական աշխատանքի միջոցով երիտասարդները կատարեցին որոշակի կուսակցության օրինակով SWOT վերլուծություն, վերհանեցին հիմնախնդիրներն ու առաջարկեցին համապատասխան լուծումներ:
2-րդ դասախոսությունը` <<Քաղաքական հաղորդակցության դերը կուսակցական գործունեությունում>> թեմայով, ներկայացրեց ՀՀ Կառավարման ակադեմիայի դասախոս Դր. Ռոման Մելիքյանը, ով զուգահեռ իրադարձային ուսումնասիրությունների միջոցով փոքրիկ թեմատիկ մրցույթներ անցկացրեց` հաղորդակցության ընկալման մակարդակի և ձևի ստուգման նպատակով: Մրցույթի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին դասախոսի հեղինակային գրքերով:
Օրվա 3-րդ դասախոսությունը բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում անցկացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Դր. Նվարդ Մելքոնյանը:
Հավելենք, որ ծրագրային 2-րդ օրվա համար նախատեսված է ևս մեկ դասախոսություն և գործնական աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին