Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի հաշվետու նիստը

19.02.2015

 Ս/թ փետրվարի 19-ին ժամը 19.30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի հաշվետու նիստը,որին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Դավիթ Օհանյանը և խորհրդի 48 անդամներից 45-ը:Նիստը վարում էր տ/կ նախագահ Դ. Օհանյանը :
Նիստի օրակարգում ներառված են չորս հարց.
1. Տ/կ 2014 թ-ի հաշվետվություն
2. Խորհրդի կազմի փոփոխություն
3. Կազմակերպական հարցեր
4. Այլ հարցեր
Օրակարգը դրվեց քննարկման և անցավ միաձայն :
Ելույթ ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Դ.Օհանյանը : Նա անդրադարձավ ս/կ հաշվետու ժողովներին : Շնորհակալություն հայտնեց ս/կ կառույցների ղեկավարներին ժողովները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Բարձր գնահատելով նրանց աշխատանքը` հավելեց ,որ համարյա թե բոլոր ս/կ կառույցներում նկատել է միևնույն խնիրը, բացի ս/կ կառույցի անդամներից ժողովներին ներկա են բազմաթիվ համախոհներ:Նա կոչ արեց ս/կ ղեկավարներին համատեղ աշխատանքով նրանց ևս դարձնենք կուսակցականներ :Ինչպես նաև հույս հայտնեց ,որ առաջիկայում իրենց թիմը ավելի արդյունավեր կաշխատի և ավելի լավ կծառայի իր ժողովրդին և կուսակցությանը :Ընդանուր առմամբ Դ. Օհանյանը Մալաթիա-Սեբաստիա տ/կ 2014 թ-ի գործունեությունը գնահատեց լավ :
Լսեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար ,տ/կ նախագահի տեղակալ Արտակ Ալեքսանյանին :Նա բարձր գնահատելով տարածքային կազմակերպության և վարչական շրջանի համատեղ առկա համագործակցությունը կանգ առավ առաջիկա համատեղ ծրագրերին` Ցեղասպանության 100 ամյակ ,Զորավար Անդրանիկի 150ամյակ ,շախմատի մրցաշարեր ,օլիմպյադաներ,մշակութային այլ միջոցառումներ:
Լսեցին-տ/կ նախագահ Դ. Օհանյանին ,որն առաջարկեց թ/վ 13ս/կ նախագահ նշանակել Կամո Պարսամյանին ` Կորյուն Մուրադյանի փոխարեն :
Առաջարկությունը դրվեց քննարկման և անցավ միաձայն :
Լսեցին տ/կ նախագահ տեղակալ Գագիկ Կիրակոսյանին ,որը ներկայացրեց 100 դիմողների ,որոնք ցանկանում են համալրել ՀՀԿ շարքերը:
Որոշեցին ընդունել դիմումները և կուսակցության շարքերը ընդունե լ ևս 100 կուսակցականների:

← Վերադառնալ ցուցակին