Լուրեր
Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և քարտուղարության անդամ Յուի Խունցյուի նամակը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին
07.11.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ,
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին
Հարգարժան Տիկին Նաղդալյան,
Մեր հայ քույրերի բարեկամությամբ գործընկերներիս հետ միասին բարեհաջող վերադարձանք Չինաստան: Պատվիրակության բոլոր անդամների անունից և անձամբ իմ անունից թույլ տվեք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին:
Չնայած կարճ ժամանակով էինք գտնվում Հայաստանում, սակայն խորապես տպավորված ենք այցից: Ակտիվ աշխատանքի շնորհիվ մենք ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գ.Սահակյանի և կին պատգամավորների հետ միասին ջերմ և ընկերական զրույց ունեցանք, այցելեցինք ՀՀԿ Նոր-Նորքի և Գեղարքունիքի տարածքային կազմակերպություններ և ծանոթացանք նրանց աշխատանքին` ուղղված կանանց և երեխաների զարգացման խթանմանը: Արդյունքը զգալի էր:
Տվյալ այցը չինացի կանանց առաջին այցն է Հայաստան Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր: Այցի ընթացքում խորապես կարծիքներ փոխանակեցինք մեր երկու երկրների կանանց կազմակերպությունների միջև հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ: Մենք շատ զգացված ենք Ձեր բարեկամական վերաբերմունքից չին ժողովրդի նկատմամբ, այդ թվում նաև չինացի կանանց նկատմամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ բարեկամական փոխայցելությունները և համագործակցությունը չինացի և հայ կանանց միջև էլ ավելի մեծ առաջընթացի կհանգեցնեն:
Սրտանց մաղթում եմ Ձեզ և մեր հայ քույրերին քաջ առողջություն, ընտանեկան երջանկություն և աշխատանքային հաջողություններ:
Հարգանքով,
Յուի Խունցյու
Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և քարտուղարության անդամ