Լուրեր
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ
04.11.2014
 
							 Սույն թվականի նոյեմբերի 4-ին  ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց  ՀՀԿ կանանց խորհդի  անդամների,  Երևանի և մարզերի նախագահների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  ներկայացրեց կանանց խորհրդի կատարած աշխատանքները և կանանց գործունեույունը  կուսակցության մեջ: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը ՀՀԿ -ում բավական հատկանշանական է, կանանց ներկուսակցական գործունեությունը, մասնակցությունը կուսակցական շինարարության և զարգացման  գործընթացներին, միջկուսակցական և արտաքին գործունեությանը:  Պարոն Աբրահամյանը կարևորեց կնոջ դերակատարությունը կուսակցության մեջ, ընգծեց մարզերում և տարածքներում աշխատանքների ակտիվացնելու անհրաժեշտությունը և կարևորեց  աջակցությունը  կին -կուսակիցներին հետագա աշխատանքային  ծրագրերը  իևականացնելու գործում,  ինչպես կուսակցության կենտրոնական մարմինների, այնպես էլ տարածքային կազմակերպությունների կողմից:
Քննարկվեցին մի շարք հարցեր այդ թվում` կրթական, կանանց ձեռնարկատիրական,  կանանց ներգրավածությունը փոքր  և միջին  բիզնեսի զարգացմանը:
Քննարկվեց նաև ներկայումս Ազգային Ժողովում  գտնվող ժամանակավոր անաշխատանակության մասին և կից օրինագծերի փաթեթը: 
Վարչապետ Աբրահամյանը կիսեց ՀՀԿ կանանց խորհրդի անդամների մտահոգությունը և կարծիքը այն մասին, որ օրինագիծը պետք է ներկայացվի այնպիսի տեսքով և բովանդակությամբ, որ չլինեն կանանց վիճակը վատթարացնող դրույթներ, այլ նպատակաուղղված լինի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կանանց խորհրդի նիստում ևս մեկ անգամ քննարկում ծավալել օրինագծի վերջնական առաջարկի վերաբերյալ` նպատակ ունենալով լուծում տալ համակարգում կուտակված նեգատիվ երևույթներին, զուգահեռաբար չվատթարացնելով  գործող  օրեսդրությանը: Ներկաները ողջունեցին կառավարության մոտեցումը չաշխատող հղի կանանց մայրության նպաստ տրամադրելու վերաբերյալ, որը կվերաբերվի շուրջ 30 000 կնոջ:
Պարոն Աբրահամյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումները, առաջարկեց քննարկումների հաճախականություն, շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին, ակտիվին  նվիրված աշխատանքի համար:
