Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

28.10.2014

 ՀՀԿ կանանց խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 22-24 հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը:
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը ոչ միայն ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքներին, ծրագրերին, այլ հանդիպեցին խորհրդի, Երևանի և մարզերի կանանց խորհրդի նախագահներին և անդամներին:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, եղան Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտում, որտեղ ծանոթացան ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին:
Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին Նոր-Նորքի տարածքային կազմակերպություն հանդիպեցին կանանց ակտիվի հետ, եղան Նոր-Նորքի մշակույթի կենտրոնում, որտեղ այցելուներին ներկայացրեցին կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես, համերգ` նվիրված հայ-չինական բարեկամությանը, որից հետո պատվիրակությունը այցելեց Նոր-Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն, ծանոթացան ծննդատան աշխատանքներին:
ՀՀԿ խորհրդի անդամների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելեցին Մատենադարան, ծանոթացան հայ ժողովրդի գրին ու գրականությանը, հինավուրց ձեռագրերին ու մատյաններին, եղան Գառնիում, Գեղարդում:
Հյուրերը այցելեցին նաև Գեղարքունիքի տարածքային կազմակերպություն, ծանոթացան տարածքային կանանց խորհրդի աշխատանքներին, քննարկեցին համագործակցության և հնարավոր համատեղ նախագծերի հարցը: Քննարկվեց ՀՀԿ կանանաց խորհրդի և ՉԺՀ կանանց ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու, ինչպես նաև կանանց տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության հարցը: Պատմական ՚Կիլիկիաՙ նավով շրջեցին Սևանում, եղան Սուրբ Կարապետ եկեղեցում:
Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն տպավորված եռօրյա ախատանքներով, շնորհակալություն հայտնեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` Հերմինե Նաղդալյանից ջերմ ընդունելության, համատեղ աշխատանքի, հայ ժողովրդի պատմության և մշակույթին ծանոթանալու, հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությունն ամրապնդելու համար:

← Վերադառնալ ցուցակին